Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա

Սաուդյան Արաբիան էմբարգո է կիրառել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա: Այդ մասին հաղորդում է Cumhuriyet թերթը: Նշված է, որ էր Ռիադը ճնշում է գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի դրանք առեւտուր չանեն Անկարայի հետ: Սաուդյան Արաբիան խոստացել է տուգանք դնել ցանկացած ընկերության վրա, որը կանտեսի հրամանը: Բացի դրանից, արաբական երկրի իշխանություններն իբր բնակչությանը համոզում են հետ կանգնել Թուրքիա կատարելիք ուղեւրությունների մտքից:

Նշված է, որ այդ միջոցներն ուժեղագույն հարված կլինեն Թուրքիայի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությանը. արաբական երկիր արտահանումը հարյուր միլիոնավոր դոլարներ է բերում:

«Միլիտարիստ»-ի Telegram-ալիքը ենթադրում է, էր Ռիադի միջոցները դարձել են Լեռնային Ղարաբաղում Անկարայի գործողությունների պատասխանը: Անցյալ տարի սաուդացիները նաև բռնարգելք էին դրել որոշ թուրքական ապրանքների, այդ թվում տեքստիլի եւ շուտ փչացող մթերքների վրա՝ քաղաքականության հետ կապված պատճառներով, նշում է Cumhuriyet-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։