Արցախն ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ինքնորոշման երաշխավոր պետք է դառնա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրերն են Համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր և համակարգող Արթուր Արմինը, Համահայկական ազգային համաձայնություն շարժման հասարակական կազմակերպություների խորհրդի համակարգող, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Կոշկակարյանը։ Խոսեցինք Արցախի շփման գծում տիրող վիճակից, որքանո՞վ էր կանխատեսելի լայնածավալ պատերազմը և ինչո՞վ է տարբերվում Ապրիլյան քառօրյա պատերազմից։ Հյուրերի ներկայացմամբ՝ այս անգամ մարտական գործողություններն անհամեմատ ընդգրկուն են, լայնածավալ։ Բացի դրանից, ռազմական գործողություններում ակտիվորեն ներգրավված է նաև Թուրքիան և հենց նա զենք ու զինամթերք, անգամ զինվորներ է մատակարարում ադրբեջանին։

Ո՞րն է Թուրքիայի հետաքրքրվածությունն այս պատերազմում, արդյո՞ք այն Բաքվի շահերն է ներկայացնում, թե աշխարհաքաղաքական, տարածքային այլ նկրտումներ ու նպատակներ ունի, որոնց համար հաջողությամբ օգտագործում է ադրբեջանին։

Վտանգը կա՞, որ Թուրքիան ռազմական լայնածավալ գործողություններ կսանձազերծի նաև Հայաստանի սահմանին, որքանո՞վ է դա հավանական։ Արթուր Արմինը հույս հայտնեց, որ Ռուսաստանի գործողը Թուրքիային հետ կպահի իր մտադրությունից, և ըստ էության հենց միայն դա է այսօր մեզ երկրորդ ճակատով պատերազմելու վտանգից փրկում։ Կգիտակցի՞ արդյոք Ռուսաստանն իր տարածաշրջանային շահը և կաջակցի՞ Հայաստանին։

Թալիշները, լեզգիները, ավարացիները երեկ կոչ են արել միավորվելու, միանալու Հայաստանին ու Արցախին և միասին վերջնականապես վերացնելու արհեստականորեն ձևավորված ադրբեջան կազմավորումը։ Հաղորդման հյուրերի կարծիքով՝ դա Հայաստանի համար ստեղծված շատ լավ հնարավորություն է, երբ Արցախը կարող է ներկայացվել որպես ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ինքնորոշման երաշխավոր։

Մանրամասները՝ տեսանյութում