Բացի ռազմի դաշտից անհրաժեշտ է հաղթանակ նաև տեղեկատվական հարթակներում
Տավուշյան բախումների ժամանակ հաղթանակը մեր համար ունեցավ նաև բացասական ազդեցություն։ Ադրբեջանը լավագույն օգտագործեց իր պարտությունը միջազգային լրատվական և դիվանագիտական շրջանակներից միավորներ պոկելու համար։ Իսկ մենք հանգստացանք հաղթանակի դափնիների վրա, շարունակեցինք առօրյա գործերը՝ ընդդիմադիրներ նստացնել, անդիմակներին ասֆալտին փռել, շուստրի խոսքեր ասել և այլն։
Այս սեպտեմբերյան պատերազմի առաջին ժամերից երևում է, որ Ադրբեջանի այդ պատրաստությունը իզուր չի անցել։ Ռազմական գործողություններին զուգահեռ սկսվեց ինտենսիվ տեղեկատվական պատերազմը, որտեղ Ադրբեջանին ակտիվորեն և կոորդինացված օգնում է Թուրքիան։
Թեև շատ ժամանակ ենք կորցրել, բայց բացի ռազմի դաշտից անհրաժեշտ է հաղթանակ նաև տեղեկատվական հարթակներում, ինչի համար պետք է գերինտենսիվ աշխատանք։ Պատերազմների արդյունքները ֆիքսվում են միջազգային փաստաթղթերում։ Իսկ այնտեղ բացի ռազմական արձանագրումներից, հաշվի է առնվում նաև մարդկանց մտքերի համար պայքարը և հաղթանակը, ինչը լրատվական պատերազմի արդյունքում է կայանում։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից
Տավուշյան բախումների ժամանակ հաղթանակը մեր համար ունեցավ նաեւ բացասական ազդեցություն։ Ադրբեջանը լավագույն օգտագործեց իր…
Опубликовано Aghasi Yenokyan Воскресенье, 27 сентября 2020 г.