Թրամփը՝ Լեռնային Ղարաբաղի մասին. «Տեսնենք՝ կարո՞ղ ենք դա դադարեցնել»

Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կտեսնի, արդյոք կարող են դադարեցնել բռնությունները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ուշադիր հետևում ենք ստեղծված իրավիճակին: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դա կանգնեցնել», – ասել է նա: