Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ Արցախի դեմ կիրառելով «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր

Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր:  ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: