Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել. Սուրեն Սարումյան

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդն իր սադրիչ գործողությունների ընթացքում փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն հետ է շպրտվել։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակտար  Սուրեն Սարումյանը։

«Հակառակորդը փորձ է արել վերահսկողության տակ վերցնել Մռավ լեռը, սակայն նրանք հետ են մղվել։ Լեռը եղել և մնում է Արցախի վերահսկողության տակե,- նշեց Սարումյանը։