100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը ավելի թեթև է: Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նաև տեղեկացրեց, որ ավելի ուշ ՊԲ-ն կհայտնի հայկական կողմի զոհերի տվյալները: «Հայկական բանակի ստորաբաժանումների կրած մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթև է, գտնվում են տարբեր հոսպիտալային օղակներում»: Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ սահմանին իրավիճակը շարունակում է մնալ նույնը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: