Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, և մենք պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար. Մուհամադ Ջավադ Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին՝ կոչ անելով անհապաղ վերջ տալ բռնությանը և հարցը բանակցային սեղանի շուրջ լուծել։
«Իրանն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող տագնապալի բռնության դեպքերին։ Կոչ ենք անում անհապաղ վերջ տալ ռազմական գործողություններին և տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։ Մեր հարևանները մեզ համար առաջնահերթություն են, և մենք պատրաստ ենք լավ պայմաններ առաջարկել բանակցությունների անցկացման համար»,- գրել է Զարիֆը և հավելել, որ «մեր տարածաշրջանին այժմ խաղաղություն է անհրաժեշտ»։