Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախի իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել լայնամասշտաբ զինված բախումների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ այժմ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը` առճակատման հետագա սրումը կանխելու համար, և որ ամենակարևորն է` անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները», – նշված է Կրեմլի մամուլի ծառայության հայտարարության մեջ: