Միջազգային հանրությունը մտադի՞ր է գործել, թե շարունակելու է անպատժելիության քաղաքականությունը. Իսպանիայի Սենատի անդամ

Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում մարտական թեժ գործողություններին՝ կիսվելով ՀՀ կառավարության տեսանյութով: Նա դիմել է նաև միջազգային հանրությանը. «Ադրբեջանի ռեժիմը շարունակում է քաղաքացիական բնակչության ջարդերը: Հենց հիմա՝ Ստեփանակերտում: Միջազգային հանրությունը մտադի՞ր է գործել, թե շարունակելու է անպատժելիության քաղաքականությունը»:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 16 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ, հայուրից ավելի վիրավորներ: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: