Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավորներ. Արթուր Սարգսյան

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Արցախի Հանրապետության մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև բնակավայրերին, մայրաքաղաք Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային, հարվածներ՝ օգտագործելով օդուժը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ»,- հավելեց Սարգսյանը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: