Այս ամենը ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Այսօր ՀՀ Կառավարությունը՝ հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռազմական դրություն հայտարարել մասին: Կառավարության նիստից հետո օրենքի ուժով գումարվել է ՀՀ ԱԺ հատուկ նիստ:

ՀՀ ԱԺ հատուկ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունց նշեց.  «Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիթորինգի մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է: Ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»:

Լիլթ Մակունցը նշելով, որ նիստին հետևում են նաև միջազգային տարբեր կառույցներից ու հարթակներից՝ հանդես եկավ անգլերեն ելույթով:

Մանրամասները՝ տեսանյութում