Թշնամին պետք է հասկանա՝ ջախջախիչ պարտություն է տանելու, անկախ նրանից, որ նրան սատարում է Թուրքիան (տեսանյութ)

Այսօր ՀՀ Կառավարությունը՝ հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռազմական դրություն հայտարարել մասին: Կառավարության նիստից հետո օրենքի ուժով գումարվել է ՀՀ ԱԺ հատուկ նիստ:

ՀՀ ԱԺ հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց.  «Այլևս թշնամին պետք է հասկանա, որ ջախջախիչ պարտություն է տանելու, անկախ նրանից, որ նրան սատարում է Թուրքիայի պես պետությունը: Եվ այս գործում զիջումներ չպետք է լինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում