Ռումինիան հայկական, ադրբեջանական կողմերին կոչ է անում վերսկսել քաղաքական երկխոսությունը

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկոն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված գործողություններին: Աուրեսկոն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անհանգստացնող զարգացումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում: Ռումինիան կոչ է անում երկու կողմերին դեէսկալացնել և վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծումներ գտնելու համար՝ միջազգային իրավունքին համապասխան»,- նշել է արտգործնախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: