Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը՝ կանխելով Ադրբեջանի ագրեսիան

Այսօրվա զինված հարձակմանը նախորդել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական կողմերի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին հրապարակային թիրախավորումը Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառմամբ բացահայտ սպառնալիքները, ինչպես նաև զինված ուժերի շփման գծում հոկտեմբերի 1-ին նախատեսված ԵԱՀԿ-ի կողմից դիտարկման անցկացման մերժումը Ադրբեջանի կողմից: Այսօր Արցախում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ագրեսիայի հանցագործության համար՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Արցախի ԱԳՆ-ի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի նկատամամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան կասկած չի թողնում, որ հակամարտությունն ուժի միջոցով  լուծելու Ադրբեջանի փորձերի ամենաարդյունավետ պատասխանը միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն է: