Սերգեյ Լավրովը Մնացականյանի հետ զրույցում ընդգծել է շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:

ՌԴ ԱԳ նախարարը  նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը: