Զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն, հակառակորդին զսպում ենք, և իրենց խնդիրները տապալվում են

Արցախից որոշակի ինֆորմացիա ունենք՝ շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում: Արդեն մեր ձեռքի տակ կան որոշակի տեսանյութեր, որոնց մասին տվյալները կներկայացնենք օրվա ընթացքում: Այս մասին Հայկկական միասնական տեղեկատվական հարթակի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով զորահավաքին և դրա հետ կապված անհանգստություններին, նա ասաց, որ զորահավաքը ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործընթաց է:

«Պատերազմը վարում է պետությունը, և զինված ուժերն ունի որոշակի խնդիրներ և զինված ուժերի համադրվածությունը բնականոն պրոցես է: Գործողությունների ծավալն այնքան փոքր չէ, տեղային չեն, և եթե երկրի կառավարման համակարգը հստակ աշխատում է, և գտել են, որ սա պետք է այսպես իրականացնել, նշանակում է մեր պակերացումներն այսպես են գնում: Վիճակի հետ մի կապեք, վիճակը շատ լավ է, զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են փայլուն, եթե անգամ կորուստներ ունենք, պատերազմն առանց կորուստների չի լինում, բայց հակառակորդին զսպում ենք, և իրենց խնդիրները, ինչպես տեսնում եք, տապալվում են: