Ադրբեջանը առավոտյան հարվածել է նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ևս առավոտյան լարված է եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի հրթիռահրետակոծային գործողությունների ընթացքում, որոնք հիմնականում ուղղված են եղել Արցախի ուղղությամբ, նաև եղել են հարվածներ Վարդենիսի ուղղությամբ՝ ոչ այնքան ինտենսիվ: Այս պահին վիճակը հանդարտ է:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը ռազմական գործողությունների ժամանակ բացի մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից ռազմական մնացած բոլոր միջոցները կիրառել է՝ ընդհուպ մինչև բանակային օդուժը՝  և այլն: