Կրակը պետք է դադարեցվի. ՌԴ Դաշնային խորհուրդ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի կռվի դաշտում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:

«Պետք է ամեն ինչ տեղափոխել բանակցությունների սեղան, կրակը պետք է դադարեցվի»,-հայտարարել է Ջաբարովը:

Նա հիշեցրել է նաև, որ հակամարտության կարգավորման համար գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: