Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ԱՀ ՊՆ

Հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ  է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի  զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են»,– ասվում է Արցախի ՊՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել։