Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը․Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցություն

Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ հետևողական հարձակումների կապակցությամբ: Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից թիրախավորվում է քաղաքական նպատակներով :

Եվրոպական Պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին:

https://www.ecrparty.eu/article/press_release_ecr_party_criticises_arrests_in_armenia?fbclid=IwAR33vdiDyxZEShT3Gj0gBgarCxPNsE3qC_7oRwZUDDTKQYzg7_JKuobU7M8