Թրամփը բացահայտել է ընտրություններում իր պարտության միակ պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում նա կպարտվի միայն այն դեպքում, եթե իր դեմոկրատ մրցակիցները «ժուլիկություն» անեն փոստով քվեարկության ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նման հայտարարություն նա արել է Վիրջինիա նահանգում իր համախոհների հետ հանդիպմանը:

ԱՄՆ առաջնորդը նշել է, որ չպետք է թույլ տալ դեմոկրատներին «խաբել» նախագահական ընտրություններում, քանի որ այդ մարդիկ «կկործանեն» Միացյալ Նահանգները:

«Սա խաբեություն է, նրանք դա գիտեն, և լրատվամիջոցները գիտեն, հստակ գիտեն, թե ինչ կլինի: Եվ դեմոկրատները դա բոլորից լավ գիտեն: Բայց մենք դա չենք կարող թույլ տալ. Եթե ինչ-որ բան տեսնեք, ապա պարտավոր եք տեղեկացնել այդ մասին»,- ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև շեշտել է, որ առաջիկա ընտրություններում իր պարտության դեպքում նա ցանկանում է իշխանության փոխանցման «բարեկամական» գործընթաց:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: