Հիմա հասկանալի ա, թե ինչի էր Ալիևը Նիկոլի համար «կիրթ» ու ինչի հույսով չէին կրակում. պետական դավաճանության ոդիսականը

Ադրբեջանցիները հերթական արտահոսքն արեցին, որից պարզ է դառնում, որ Նիկոլի էմիսարը Արսեն Խառատյանն է եղել և Նիկոլի անունից ադրբեջանցիների հետ բանակցել է Արցախը հանձնելու ուղիները: Անկեղծ ասած՝ ես հավատում եմ թշնամական պետության տեղեկատվությանը, քանի որ լրիվ հավատում եմ, որ Նիկոլն էդ քայլերին կարող էր և կարող է գնալ, բացի այդ էլ՝ ես խորին համոզմունք ունեմ, որ Փաշինյանն ավելի մեծ թշնամի է Հայաստանի համար:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանի ամենանվիրական երազանքը ռուսական ազդեցությունը թուլացնելն է եղել/կա և թշնամական պետության հետ գաղտնի բանակցությունների առանցքը հենց դա է եղել: Ճիշտ է, Արսեն Խառատյանն արդեն հերքել է տեղեկությունը, բայց ես անկեղծ՝ այդ հերքմանը չեմ հավատում և իշխանափոխությունից հետո կոնկրետ այս դրվագը ԱԱԾ քննության լուրջ առարկա է դառնալու: Եթե սույն տեղեկատվությունն անգամ 10 տոկոսով փաստարկելու հնարավորություն եղավ, Արսեն Խառատյանը Նիկոլի թաթիկը բռնած նստելու են Երևան ՔԿՀ-ի ցմահների խցում` Նաիրի Հունանյանի հարևանությամբ:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Հիմա հասկանալի ա, թե ինչի էր Ալիևը Նիկոլի համար «կիրթ» ու ինչի հույսով չէին կրակում. պետական դավաճանության ոդիսականը…

Опубликовано Narek Samsonyan Четверг, 24 сентября 2020 г.