Սա Ադրբեջանի գործը չէ

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի քաղաքագլուխ Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից սպառնալիքներ է ստացել, ընդ որում՝ դրանք հնչում են ոչ միայն ադրբեջանցիների, այլև՝ Թուրքիայի կողմից:
«Դա արդեն չափից շատ է: Բուրգ լե Վալենսիայում Ադրբեջանը մեզ չի կարող դասեր տալ:
Ինչ վերաբերում է ինձ ուղղված սպառնալիքներին և ահաբեկումներին, ապա Ադրբեջանն իր տեղում չէ:
Այն բանից հետո, երբ ես 2014 թ. հայտնվեցի «սև ցուցակում», այնուհետև 2016 թ. ես կարգադրություն ստացա, որպեսզի դադարեցնեմ իմ բարեկամությունը Արցախի Շուշի քաղաքի բնակիչների հետ, ինչպես նաև Շուշիի հետ 2014-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018-ին վարչական դատարանի առջև եմ կանգնել:

Այսօր ես ինձ կրկին սպառնում և ահաբեկում են, որոնց ես չեմ ենթարկվելու, էլ չեմ ասում Բաքվի բռնապետի կամ նույնիսկ Թուրքիայում նրա դաշնակիցների մասին:
Իսկապես, օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի եկան քաղաքապետարան՝ պահանջելով հանել Արցախի դրոշը, որը գտնվում է մեր քույր քաղաքների դրոշների կողքին, որոնց հետ մենք բարեկամություն ենք անում:
Տասնհինգ րոպե անց կասկածները ցրվեցին. զբոսաշրջիկների ուղարկված էին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան կողմից։ Նրանք փորձում էին վախեցնել, որպեսզի հանվի Արցախի դրոշը: Սա անընդունելի է:

Ադրբեջանը, Ալիևը և նրա ենթականները պետք է հասկանան, որ բարեկամությունը հրաման չէ և չի կարող չեղարկվել։

Այդ երբվանից օտար երկիրը, Ադրբեջանի բռնապետությունը իրեն կարող է թույլ տալ միջամտել մեր Ֆրանսիայի տեղական իշխանությունների աշխատանքին և մեր դատական իշխանության գործընթացներին: Սա պետք է դադարեցվի անհապաղ:

Այստեղ՝ Ֆրանսիայում, Բուրգ լե Վալանսում, Արցախի դրոշը փակցնելը համերաշխության ակտ է այն ժողովրդի հետ, որին Ադրբեջանը ամեն օր սպառնում է բնաջնջել՝ ի ցույց դնելով աշխարհին, որ իր միակ հավակնությունն է ավարտին հասցնել 1915 թ. Հայերի ցեղասպանությունը, որի երեկվա կատարողները այսօրվա նրանց դաշնակիցներն են:
Հաշվի առնելով այս իրադարձությունները, ես բոլորին հրավիրում եմ կասկածի տակ դնել մեր երկրում օրենքի գերակայությունը, որտեղ բռնապետությունը կարող է միջամտել մեր արդարադատությանը`միաժամանակ փորձելով ճնշում գործադրել մեր կողմից ընտրված պաշտոնյաների վրա:
Ոչ, ոչ Բուրգ լե Վալանսը, ոչ էլ նրա քաղաքապետ Մառլեն Մուղիեն չեն լինի Բաքվի բռնապետի կարգադրության ներքո», մասնավորապես գրել է Մարլեն Մուրիեն:

𝗖𝗲 𝗻’𝗲𝘀𝘁 𝗽𝗮𝘀 𝗮̀ 𝗹’𝗔𝘇𝗲𝗿𝗯𝗮𝗶̈𝗱𝗷𝗮𝗻 𝗱𝗲 𝗳𝗮𝗶𝗿𝗲 𝗹𝗮 𝗹𝗼𝗶 𝗲𝗻 𝗙𝗿𝗮𝗻𝗰𝗲 ! Trop, c’est trop ! À Bourg-lès-Valence, nous n’avons pas de…

Опубликовано Marlène Mourier Среда, 23 сентября 2020 г.