ԱԺ-ում Նիկոլի հրամանով շոուների սիրահարները կամ Նիկոլի 2-րդ պլանի դերասանները կեղծ օրակարգեր են ստեղծում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության լույսը մարեց: Մարեց իրենց իսկ ձեռքով` Անի Սամսոնյանի ձեռքով:

Եթե դեռ մարդ կա, ով ասում է, որ Էդմոնենք փոքրիկ գրպանային «լամպըչկա» չեն Քաջ Նազարի` Նիկոլի համար, ապա դիտեք տիկին Սամսոնյանի հարցազրույցը:

Ուշագրավ է, որ տիկին Սամսոնյանենց խմբակը մեզ ստում է՝ քիչ չէ, մի բան էլ իրենց քվե տված մարդկանց են «ֆռցնում»: ԱԺ-ում Նիկոլի հրամանով շոուների սիրահարները կամ Նիկոլի 2-րդ պլանի դերասանները կեղծ օրակարգեր են ստեղծում: Այ էդպես էլ ՍԴ-ն ճգնաժամի առաջ կանգնեցրին: Տակից են գործում էլի:

Իրենք շատ լավ գիտակցում են, որ ԿԳՄՍ կամ ԼԳԲՏ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելը ոչինչ չի տալու, քանզի կարող է միայն փոփոխվել անձը, որը շարունակելու է նույն արատավոր ծրագիրը իրականացնել: Հետևաբար`իրենք Նիկոլենց են օգնում կեղծ և ձևական ընդդիմություն խաղալով, որը համեմված է մարդկանց աչքերին թոզ փչելով, որ տեսեք-տեսեք մենք ևս դեմ ենք:

Ասում է, որ յուրաքանչյուր քաղաքական օրակարգում առանց իրենց ոչինչ չի կարող տեղի ունենալ: Սատկած հավի ծիծաղնել է գալիս: Ձեր միակ օրակարգը «չափալախ+քֆուր» կոմբո ստանալն է, որովհետև դա է Նիկոլ և Էդմոն զույգի փոխհարաբերությունների պիկը:

Ի՞նչ է նշանակում, թե բա ԱԺ-ի բակում 200.000 մարդ հավաքվի նոր կարելի է մտածել արտահերթի մասին: Էդ ի՞նչ թվեր եք կրակում: Ի՞նչ համաժողովրդական պահանջ է եղել 2018-ին, հը՞: Ստում եք, թե համաժողովրդական է եղել:

Տիկին Սամսոնյան ջան, էդ որ ասում եք, թե անկախ Հայաստանում չեք ապրել, կներեք էլի, իսկ որտե՞ղ եք ապրել: Ես մտածում էի դուք էս երկրից չեք: Մի խայտառակեք Ռեսպուբլիկան: Սա Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե Նիկոլի կամ Էդմոնի հորինված երկիրը:

Լավ մի բան էլ ասեմ և գնամ: Ասում է Կառավարությունը, այսօրվա իշխանությունը անխտիր բոլոր ոլորտներում անկում է գրանցել, բայց Նիկոլը պետք է մնա: Ո՞նց թե, էդ ո՞նց: Ի՞նչ եք խոսում:

Ներեցեք, բայց ծիծաղում եմ: Թե բա Նիկոլը լեգիտիմ է, իսկ իր թիմը` ոչ:

Օֆ-օֆ: Էս ի՞նչ կրկեսի է վերածվել պետությունս:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

«Լուսավոր Հայաստան» խմբակցության լույսը մարեց: Մարեց իրենց իսկ ձեռքով` Անի Սամսոնյանի ձեռքով: Եթե դեռ մարդ կա, ով…

Опубликовано Тиграном Варданяном Четверг, 24 сентября 2020 г.