Թրամփը չի երաշխավորում, որ ընտրություններից հետո խաղաղ կփոխանցի իշխանությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է երաշխավորել երկրում իշխանության խաղաղ փոխանցումը գալիք նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եկեք տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը: Նա մատնանշել է, որ առաջիկա ընտրություններում փոստով կատարվելիք քվեարկությունը «աղետ է»:

ԱՄՆ առաջնորդը համոզմունք  է հայտնել, որ կընտրվի երկրորդ ժամկետով: «Իշխանության ոչ մի փոխանցում էլ չի լինի, կլինի շարունակություն»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: