Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 259-ով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Այսպիսով, այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի տվյալներով,  Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4 399 դեպք: Ապաքինվել է ևս 62 բուժառու և նրանց ընդհանուր թիվը 1705 է:

Բացի դրանից՝ բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 բուժառու: Կարանտինի ռեժիմում է մնում 5390 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը, կովիդ հյուրանոցներում գտնվում է 640 քաղաքացի: