Նիկո՛լ, կիրթ ու կառուցողական գործընկերոջդ երկրի պատգամավորը նշում է՝ իրենց զինվորներն անհամբեր սպասում են կնոջդ

Նիկո՛լ, կիրթ ու կառուցողական գործընկերոջդ երկրի պատգամավորը նշում է՝ իրենց զինվորներն անհամբեր սպասում են կնոջդ՝ Աննային գերեվարելուն, Ադրբեջանի ՊՆ ֊ն էլ հորդորում է ադրբեջանցի զինվորներին հավատարիմ մնալ իրենց «ազգային ավանդույթներին, առանձնահատկություններին ու բարոյական արժեքներին», (հղումները մեկնաբանություններում)։

Սա էն երկրում է, որի համար ևս Արցախի հարցի կարգավորումն ըստ քեզ՝ պետք է ընդունելի լինի, որի Նախագահի կնոջն ու համատեղությամբ փոխնախագահին կինդ հրավիրում էր Շուշի մուղամ լսելու ու թեյախմության, որտեղ հայ սպային կացնահարածը հերոս է, որի բնակչության հետ ինքդ էիր պատրաստվում խոսել … Սա պատասխանն է զրոյական կետիդ, միկրոհեղափոխություններիդ, Ալիևի հետ կոնսուլտացիաներիդ, զենքերը փտելու կամ դրանցից զարդ պատրաստելու, վերելակային պայմանավորվածություններիդ ու օպերատիվ կապիդ, վերջապես սա խաղաղություն պարտադրելու փոխարեն այն մուրալուդ ու պետականության փոխարեն ինչ ֊ որ անհասկանալի անվտանգության մասին հայտարարություններիդ արդյունքն է, իսկ դու պապանձված ես, երբ ռազմատենչ են, երբ հոխորտում են, երբ սպառնում են, մինչևիսկ, երբ կնոջդ են գերեվարել փորձում, «գերագույն գլխավոր հրամանատա՛ր»։

Նիկո՛լ, նույնիսկ թուրք -ադրբեջանական հայատյաց տանդեմի վերջին օրերի լրջագույն ակտիվացումից հետո ՄԱԿ 75 -ամյակի առթիվ երեկվա ելույթդ ամբողջապես զուրկ էր Հայոց Ցեղասպանություն, Թուրքիա, Արցախ ու Ադրբեջան ձևակերպումներից, մինչդեռ մեզ շրջափակած մեր երկու թշնամիներն այդ բարձր ամբիոնը վերստին լավագույնս օգտագործեցին թե՛ պատմական իրողությունները կեղծելու, թե՛ իրենց հանցավոր ու ռազմատենչ քաղաքականությունն առաջ տանելու համար…

Երեկ չէ առաջին օրն անկախություն էինք տոնում. մի՞թե սա է անկախությունն ու անկախ Հայաստանի արտաքին քաղաքականությունը։

Իսկ ես հիշում եմ Նախագահ Քոչարյանի ՄԱԿ ֊ում ունեցած ելույթներն ու գրանցած հաջողությունները՝ Հայոց Ցեղասպանության՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ վերադառնալուց մինչև Արցախյան հարցի հայանսպաստ դիրքերի ամրապնդում։

Ես հիշում եմ՝ ինչպես էր Քոչարյանն Էրդողանին պատասխանում, ինչ անզոր էին հայր ու որդի Ալիևները, ու ինչպես շնորհիվ մեր ռազմական և դիվանագիտական խորաթափանց, սկզբունքային ու պետականակենտրոն քաղաքականության՝ խուսափեցինք թե՛ պատերազմից, թե՛ ազատագրված տարածքները սանտիմետր անգամ կորցնելուց՝ այդ կերպ առաջ տանելով և՛ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը, և՛ Արցախյան բանակցություններում բեկում մտցնելով՝ Արցախի Պետականության փաստի ճանաչումը դարձնելով առաջնային անհրաժեշտություն, հաշվի նստելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ։

Հայեր ջան, այս ամենը ո՛չ լոկ իմ կարծիքն է, ո՛չ մանիպուլյացիա, սրանք այն իրականություններն են, որ ունեցել ենք քոչարյանական տարիներին և ունենք այժմ՝ երկու ժամանակաշրջանների ամենապարզ համադրությունը, և դուք պիտի ընտրեք՝ մեռնում ենք, թե ապրում։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Նիկո՛լ, կիրթ ու կառուցողական գործընկերոջդ երկրի պատգամավորը նշում է՝ իրենց զինվորներն անհամբեր սպասում են կնոջդ՝ Աննային…

Опубликовано Վահե Եփրիկյան Среда, 23 сентября 2020 г.