Պարզվել է կորոնավիրուսի փոխանցման հիմնական պայմանը

Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի փոխանցման հիմնական գործոնը օդում խոնավության գոլորշիացման արագությունն է: Այս մասին հայտնում է EurekAlert! – ը:

Պարզվել է, որ վիրուսի կենսունակությունը զգալիորեն նվազում է բարձր ջերմաստիճանի և ցածր հարաբերական խոնավության պայմաններում` գոլորշիացման բարձր տեմպի պատճառով: Բարձր խոնավությամբ շոգ եղանակին կորոնավիրուսի փոխանցման հավանականությունը մնում է բարձր:

Ըստ գիտնականների՝ ստացված արդյունքները բացատրում են, թե ինչու է հուլիսին համավարակը սրվել աշխարհի տարբեր խիտ բնակեցված տաք և խոնավ կլիմայով քաղաքներում: