Էյֆելյան աշտարակը փակվել է պայթյունի սպառնալիքի պատճառով

Էյֆելյան աշտարակի այցելուներն ու աշխատակիցները ժամանակավորապես տարհանվել են անհայտ անձի զանգից հետո, որը սպառնացել է պայթեցնել հուշարձանը: Այդ մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունից (Sete):

«Այսօր առավոտյան ոստիկանություն անանուն զանգից հետո հայտարարվել է տարհանման մասին: Այժմ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները, որոնք անհրաժեշտ ստուգումներ են անցկացնում», – ասել է կազմակերպության ներկայացուցիչը: Գործակալության զրուցակիցը չի կարողացել ճշտել, թե որքան կտևի ստուգումը:

ՏԱՍՍ-ի թղթակիցի հավաստմամբ, հուշարձանի հարակից տարածքը մինչ այժմ շրջափակված է ոստիկանության կողմից: Տարածքը հսկվում է զինված իրավապահների կողմից: