Չինաստանի արտգործնախարարությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Չինաստանը բողոքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների դեմ:

Ամերիկայի առաջնորդը Պեկինին և ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվության մեջ և կոչ է արել ՄԱԿ-ին Չինաստանին պատասխանատվության ենթարկել:

«Ցավոք, հակառակ փաստերին, ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործում է կեղծ լուրերի, անհիմն հարձակումների և Չինաստանին նսեմացնելու համար անթաքույց քաղաքական նպատակներով: Չինական կողմը հայտնում է իր վճռական բողոքը»,-մեկնաբանել է հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:

Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները շարունակում են լարված մնալ. Առևտրային առճակատումը շարունակվում է, և նաև հակասություններ են պահպանվում Հոնկոնգի խնդրի և համաճարակի պատճառների շուրջ:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսով վարակված ավելի քան 31 միլիոն դեպք՝ որից շուրջ 970 հազարը մահացել է: Վարակվածների թվով ԱՄՆ-ը առաջին տեղում է (6,9 միլիոն հիվանդ), Չինաստանը ՝ 40-րդ (90 հազար):