Ժողովուրդ , նեոթուրքական վայրենիները շատ լուրջ նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի (տեսանյութ)

Հմմմ…

Իսկ թուրքերն և ադրբեջանցիները ամենամեծ մակարդակով շարունակում են միջազգային տեղեկատվական դաշտը ողողել հակահայկական ապատեղեկատվությամբ։

Միայն այսօրվա միջազգային լրահոսից երկու օրինակ ։

1.Թուրքերի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը իր տեսաելույթի ժամանակ  ՄԱԿ ի 75 նստաշրջանի շրջանակներում բառացի հայտարարել է , որ հենց Հասյաստանն է հանդիսանում գլխավոր խոչնդոտ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու ճանապարհին։

Օրինակ՝ երկրորդ։

Մոսկվայում պաշտոնական այցով գտվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, որը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, որտեղ Գաֆարովան կրկին երկար բարակ պատմեց, թե ինչ վատն են հայերը և թե բա հայերն են հրահրում ռազմական լարվածություն տարածաշրջանում։

Այս երկու օրինակները մեկ օրվա ընթացքում շատ ուղղակի ցույց են տալիս, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստավում  դիվանագիտական և տեղեկատվական դաշտում մեր դեմ պատերազմելու։

Ախր մենք պետք է շատ հստակ հասկանանաք մի պարզ իրողություն, Ադրբեջանը և Թուրքիան շատ ակտիվ նախապատրաստվում են ռազմական գործողությունների մեր դեմ, ախր ո՞նց չենք ուզում սա հասկանանք և իրենց այսպիսի  հայտարարությունները պետք է միանշանակ շատ արագ և կոշտ արձագանք ստանան Երևանից։

Իմիջայլոց միայն ԱԳՆ արձագանքները արդեն բավարար չեն։

Ժողովուրդ, նեոթուրքական վայրենիները շատ լուրջ նախապատրաստվում են լայնածավալ պատերազմի։

Մի՞թե մենք  դա չենք հասկանում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Հմմմ…Իսկ թուրքերը և ադրբեջանցիները ամենամեծ մակարդակով շարունակում են միջազգային տեղեկատվական դաշտը ողողել…

Опубликовано Arman Abovyan Вторник, 22 сентября 2020 г.