Քաղաքականապես գրագետ տաքսիստ էր

Տաքսիստը նայեց դեմքիս ու ասաց․

– Մեր հեղափոխության մասին երաժշտություն դնե՞մ, ախպեր ջան։

Ու շտապ ավելացրեց․

– Չէ, չէ, Հրագ չեմ դնում։

Միացրեց Լիստի «Հունգարական ռապսոդիան» ու բացատրում էր․

– Տես, ինչ ծանր ա սկսվում, բասերի մեջ, լուրջ ակորդներով, ֆրազները էնպես են կառուցած, որ սպասում ա ստեղծվում։ Բայց կամաց-կամաց անլրջանում ա, խնդալու ա դառնում, իսկ որ պիկոլոներն են միանում, լրիվ ցանցառություն ա սկսվում։ Ճիշտ ու ճիշտ մեր հեղափոխությունն ա։

Քաղաքականապես գրագետ տաքսիստ էր։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Տաքսիստը նայեց դեմքիս ու ասեց․- Մեր հեղափոխության մասին երաժշտություն դնե՞մ, ախպեր ջան։Ու շտապ ավելացրեց․- Չէ, չէ,…

Опубликовано Aghasi Yenokyan Вторник, 22 сентября 2020 г.