ՄԱԿ-ի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ առաջարկելու համար

ՄԱԿ-ի գրասենյակը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կազմակերպության աշխատակիցներին COVID-19 պատվաստանյութը տրամադրելու առաջարկի համար, բժշկական ծառայությունները կուսումնասիրեն այն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակից:

«Մենք շնորհակալ ենք Նախագահ Պուտինից՝ իր առատաձեռն առաջարկի համար, որը կուսումնասիրեն մեր բժշկական ծառայությունները»,- հայտնել են գրասենյակից:

Ավելի վաղ Պուտինը առաջարկել էր կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութ տրամադրել ՄԱԿ-ի աշխատակիցներին:

Առաջին անգամ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի նստաշրջանի շաբաթն անցկացվում է կիսահեռավար ձևաչափով: Երկրների առաջնորդների նախապես ձայնագրված ելույթները հեռարձակվում են  կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Նյու Յորքը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, ի սկզբանե հայտնվեց ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի կենտրոնում: Նյու Յորքի նահանգի ամենավատ օրերին օրական մահանում էր ավելի քան 700 մարդ: Նման համաճարակաբանական իրավիճակում պարզ դարձավ, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շաբաթը չի կայանա սովորական ձևաչափով: