ԱՆ-ը՝ կորոնավիրուսից մահացած բուժառուների մասին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք, ապաքինվել է ևս 350 մարդ:

Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Բուժառուները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է: