Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ուղիղ միացում՝ դատարանի բակից. Tert.am

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել այս մասին.
«Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան և վերջինս կայացրել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ»,- գրել էր Գ. Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Դատարանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։