«Առինջ մոլի» աշխատակիցները հերքում են լուրերը, թե ակցիաներին մասնակցում են Գ. Ծառուկյանի հրահանգով (տեսանյութ)

Համացանցում լուրեր էին տարածվել, թե իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի վաճառականներին հրահանգել է մասնակցել կառավարության դիմաց անցկացվող բողոքի ցույցերին: Առևտրի կենտրոնի աշխատակիցները հերքել են տարածված տեղեկությունները՝ հայտարարելով, որ իրենց ուղղված որևէ նման հրահանգ չի եղել, իսկ ակցիային մասնակցած անձինք այնտեղ գնացել են ոչ թե հրահանգով, այլ մաքսատուրքերի բարձրացման հետևանքով առաջացած խնդիրները բարձրաձայնելու նպատակով:

Մանրամասները՝ տեսանյութում