Արմեն Փամբուխչյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարար

Արմեն Փամբուխչյանը կնշանակվի արտակարգ իրավիճակների փոխնախարար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Արմեն Փամբուխչյանը։

Նա նշեց, որ քաղաքական թիմը  համաձայնություն է տվել:

Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: