Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները հայ ժողովրդի թիկունքում (տեսանյութ)

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններից, փաստորեն, բացահայտեց Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ ունեցած իր պայմանավորվածությունները և մեղադրեց հայկական կողմին՝ բանակցությունները տապալելու հարցում։ Նա մասնավորաբար ասել է․ «Հայաստանի ղեկավարը ձախողել է բանակցային գործընթացը: Քանի որ նրանց անիմաստ հայտարարությունները և սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները: Ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում այդ պատասխանատվությունը: Նրանք չեն կարող ճիշտ վերլուծել իրենց գործողությունների հետևանքները»:

Ալիևի խոսքերում կար և՛ մեղադրանք ուղղված ՀՀ վարչապետ Փաշինյանին, և՛ սպառնալիք՝ ուղղված Հայաստանին: Իսկ ո՞ւր մնաց կառուցողական ու բարեկիրթ Ալիևը, ո՞ւր մնաց «վերելակային դիվանագիտությունը»:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն է:

Հարցազրույցը՝ դիտեք տեսանյութում։