Այդ ալիև-մալիևները, կորոնավիրուսները, ամենը կանցնեն, իսկ գեղեցկուհին կմնա. Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության 29-ամյակը (տեսանյութ)

ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով շնորհավորել է ՀՀ անկախության 29-ամյակը:

«Բարեկամներ, այսօր ուզում եմ շնորհավորել մի աղջկա ծննդյան տոնը: Այսօր լրանում է այդ գեղեցկուհու 29-ամյակը: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: 29 տարի առաջ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից: Իհարկե, նա աղջիկ է, բայց նա նաև ծեր տատիկ է: Ես նկատի ունեմ նրա բազմահազարամյա պատմությունը: Իհարկե, այժմ Հայաստանը շատ փորձություններով է անցնում, բայց դրանք չեն համեմատվի նրա հետ, ինչն արդեն վերապրել  է: Այժմ դրանք իրոք մանրուքներ են, այդ ալիև-մալիևները, կորոնավիրուսները, ամենը կանցնեն, իսկ գեղեցկուհին կմնա: Հայաստան, շնորհավոր անկախությանդ տոնը»,-ասել է հայտնի բլոգերը:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալվել էր՝ Ադրբեջանի պահանջով և 2017 թվականի փետրվարի 7-ին արտահանձնվել Բաքվին՝ Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Տեսանյութը՝

Армения, с днем рождения!

Опубликовано Александром Лапшиным Понедельник, 21 сентября 2020 г.