Եթե լինեն պատգամավորներ, ովքեր վայր կդնեն մանդատները, նրանք էլ կմեկնաբանեն և կնշեն պատճառները (տեսանյութ)

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ս.թ. հոկտեմբերի 8-ին, ժ. 18։00-ին Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հրավիրված համապետական հանրահավաքին՝ նշեց. «Թեժ աշուն պարբերաբար, տարբեր ժամանակներում ընդդիմությունը խոստացել է, բացառություն չէ նաև մեր օրերի ընդդիմությունը։ Հետևաբար սա ընդամենը ընդդիմության քաղաքական օրակարգն է»։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցությունում հնարավոր է՝ որոշ պատգամավորներ մանդատները վայր դնեն՝ ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում տեղի է ունենում աշխատանքային գործընթացներ, և եթե լինեն պատգամավորներ, ովքեր վայր կդնեն մանդատները, նրանք էլ այդ մասին կմեկնաբանեն ու կնշեն պատճառները։

Մանրամասները՝ տեսանյութում