Զորիկը ԱՄՆ-ում կնստի՞ «ա լա երկրորդ նկար», թե նրան անգամ աթոռ չեն տա

Դիմակի մասին իր սրբազան զբաղմունքը Նիկոլը կրկին կփոխարինի 100 ձեռքբերումների մասին տրակտատով. նա այլ անելիք չունի:

Բայց դա առաջին հայացքից: Ճիշտ ժամանակն է՝ նոյեմբերի 3-ից, իր տերերի երկրում, սորոսենց ամերիկյան ընտրություններից ժամեր առաջ նա ներկայացնի Հայաստանը ոտքից գլուխ քաոսի, քանդման, արժեհամակարգային էրոզիայի ենթարկելու, հոգիները մսխելու դիվային իր ծրագրի ամփոփիչ, մատաղ սերնդին հայելային արտացոլմամբ զոհաբերման ենթարկելու, կորոնավիրուսյան դասապրոցեսն սկսելու (հասկանալի չէ՞. այս դեպքում ևս ոչ մեկը չի իմանալու` քանի երեխա-ուսուցիչ հիվանդացավ, ինչ եղավ, որովհետև տվյալների բազային միայն երկու հոգի «դոստուպ» ունեն` ինքն ու դոկտոր մահ-Թորոսյանը) սագան:

Փոքրիկ պաուզա այս թեմայով. ու անցնենք գոեո-անալիզին: Այո, սրանք սկսում են Քովիդ-2-ի մեծ ռանդևուն` մատղաշ սերնդի «վրայով»: Ուղտին իսկ հասկանալի է, որ վերահսկողության այն մակարդակը, որն առկա է Հայաստանում քովիդի հետ կապված, անպայմանորեն իր արտածումն է ունենալու մատղաշ սերնդի վրա. շատ մեծ «սրիկա» պետք է լինես, որ, որպես աշխարհում առաջանցիկներից մեկը` քովիդի վարակվածների, մահերի թվով, գնաս ոչ թե հեռավար ուսուցման, այլ փնթի կազմակերպմամբ դասապրոցեսի, ինչը կրթական համակարգը հիմնովին քանդած Հարությունյան Արայիկի՝ դպրոցի մատաղացման վերջին արարը կլինի, որի կողքին Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներն առ ոչինչ կարող են համարվել:

Կարծում ենք, առաջիկա 100 ձեռքբերումների մեջ Հայաստանի խորովածիստը քովիդի դեմ դպրոցական պայքարը կհամարի իր «մեծագույն» ձեռքբերումը` դպրոցի, եկեղեցու, ՍԴ-ի, տնտեսության, պառլամենտի, Ամուլսարի, ազատ խոսքի կազմաքանդման կողքին… իր տերերի` սորոսենց համար:

Ընդորում այդ ամենը` Զոհրաբ Մնացակայանի` ԱՄՆ այցից հինգն անց: Երբ իշխանությունների դուռն այլևս թակում է Ղարաբաղյան խնդիրը: Ալիևն էլ հանդես է գալիս «վերելակային» խոր բացահայտումներով` ռազմատենչ-պատերազմական հայտարարություններով:

Հիշենք, որ ցայս ոչ Փաշինյան Նիկոլը, ոչ Մնացականյան Զոհրաբը չեն հանդիպել բարձրաստիճան ամերիկյան որևէ պաշտոնյայի, ինչը թավշյա-ժողովրդավար (ա~խ) համարված հեղափոխության համար նոնսենս է: Չնայած հանգամանքին, որ թե Նիկոլը, թե յուր կամուֆլյաժավոր, ականջներից զենքերից զարդ ձուլած-կախած, գետնին սողացող տիկինն ի խորոց սրտի ամեն ինչ անում են` վասն ամերիկյան խաղաղասիրության, ադրբեջանական ժողովրդի հետ կոնսոլիդացիայի, վասն մեր եկեղեցում` ազերի հատուկ ծառայության դիվերսանտի պաշտպանության, թե` հայերը Խոջալուում «ցեղասպանություն» են իրականացրել:

Ոչինչ չօգնեց հայադավ Նիկոլին, որպեսզի անգամ նման դրսևորումներից հետո իր իրական տերերը բանի տեղ դնեն իրեն, գոնե Պոմպեոյի մակարդակում հանդիպում ունենան (Բուշ-կրտսերն իր օրերում եկել Վրաստան, տուտուց վրացիքի կենտրոնական հրապարակում «Կենտաուրի» էր պարել խելագար Միխոյի հետ):

Ի տեղի ձգենք պաուզան` ծանոթանալու Հայաստանի ղեկավարների ամերիկյան տուռնեների հետ. առաջին նախագահ ԼՏՊ-ն իր կաբինետի առաջին ԱԳ նախարար, ամերիկահայ Րաֆֆի Հովհաննիսյանի ու վերջինիս հայրիկի լոբբիստական խոր ջանքերով 91-ին հաջողացրել էր հանդիպել Բուշ-ավագի, ապագայում` 94-ին, Բիլ Քլինթոնի հետ:

Քոչարյանն իր նախագահացման սկզբնամասում` Հայ դատի ու հայկական համայնքի բուռն ջանքերի արդյունքում հանդիպել էր պաշտոնին հրաժեշտ տվող, «կաղ բադիկ» Բիլ Քլինթոնին` ընդամենը ճանաչողական մոտիվներով: 2001-ին` Քի-Վեստում Ղարաբաղյան պայմանագրի ստորագրման մեկնած, հանց կասեր Վանոն` «քարտեզ նայելու» գնացած, Ալիև-ավագի հետ պայմանագրի ստորագրումը «իգնոր» արած Քոչարյանը «միմալյոտնի» հանդիպում էր ունեցել Բուշ-կրտսերի հետ:

Սերժ Սարգսյանի ամերիկյան «տուռնեները» սկսել են, երբ նա երկրի երկրորդ դեմք` վարչապետ էր. 2007-ի աշնանը հանդիպել էր Պետդեպի երկաթյա լեդի Կոնդոլիզա Ռայսի հետ (Նիկոլն անգամ Պոմպեոյի հետ չի հանդիպել ցայսօր), նախագահ եղած ժամանակ քանիցս հանդիպումներ է ունեցել Բարակ Օբամայի հետ: Ի դեպ. Սերժի ժամանակ է ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել Հայաստան…

Ու հիմա շատ ծիծաղելի, եթե չասենք նույնիսկ հռհռալի է, որ Փաշինյան Նիկոլի վայ-լոբբիստները մի քանի ժամով Հայաստան ժամանած ընդամենը Թրամփի խորհրդական, այլևս «Արմնյուզին» հարցազրույց տվող, Նիկոլից ահավոր հիասթափված Բոլթոնին համարում է ամերիկյան «ամենաբարձրաստիճան» պաշտոնյա, որի հետ հանդիպել է մեր թավշյա Գանդին, իսկ Նիկոլի ու Թրամփի վայրկյանանոց նկարը` համարել «աշխատանքային» հանդիպում:

Այնուհանդերձ, ռիսկ անենք, խմենք շամպայն, ասելու` Զոհրաբ Մնացականյանը այս անգամ գուցե և հանդիպի Պոմպեոյին: Ինչո՞ւ: Շատ պարզ. ԱՄՆ-ը Բալկանների ու Մերձավոր Արևելքի մերձեցման երեկոներ է անցկացնում, վասն Մերձավոր Արևելքում իր ներուժ Իսրայելի ամրակայման` Պաղեստինում սպասվող Իսրայելի տարածքների ապագա «խաղաղասիրական» օկուպացման: Եվ իհարկե` ընդդեմ Իրանի: Թրամփի գեոփեսա Ջ. Քուշները իսրայելական հզոր մարշ-բրասոկն իրականացնում է վասն յուր աներոջ ընտրությունների, որի ֆոնին կնքվեցին համաձայնագրերը Բահրեյն-էմիրություններ-Իսրայել. Կոսովո-Սերբիա` խիստ խաղաղասիրական, զենքից ականջօղեր պատրաստելու մատրիցայով, Վուչիչին «մեղադրայլի» աթոռի մատուցմամբ: Որին, ի դեպ, որքան էլ պարադոքսալ, Ռուսաստանն այնքան էլ դեմ չէր, և Լավրովի ու ոչ պակաս Պուտինի մակարդակով ներողություն խնդրեց Զախարովայի փոխարեն. ինչին պետք է ուշադիր լինել` հազար ու մի պատճառով:

Ու հիմա Զորիկի այցով հերթը հասնում է կարծես Հարավային Կովկասին: Կոնկրետ դեպքում՝ Ղարաբաղին: Ու թե տեղի ունենա Պոմպեո-Զորիկ հանդիպում, ապա կարելի է հիմնովին հասկանալ, թե ինչու է իր հարցազրույցներում Զորիկը շրջանցում Ղարաբաղի ինքնիշխանության նորմը, շեշտադրում անվտանգության, ու լավ մոռացված, Սերժ Սարգսյանի ժամանակ արդեն մեծ ձեռքբերման` Վիեննա, Սանկտ-Պետերբուրգ-Ժնև մոնիտորինգի մեխանիզմի անհրաժեշտությունը, որն ինքն ու յուր պատրոն-Նիկոլը խիստ սահուն մոռացան Դուշանբեի վերելակում, ինչպես «մոռանում են» Ղարաբաղի կարգավիճակի հարցն ու Մադրիդյան սկզբունքները:

Միով բանիվ` ԱՄՆ-ը փորձում է Ղարաբաղի հարցում առաջ անցնել Ռուսաստանից: Բայց դա`առաջին հայացքից: Զի Ռուսաստանը ևս լրջորեն վերադասավորում է. հոկտեմբերի 12-16-ը սպասվում են ՀԱՊԿ զորավարժություններ` Բելառուսի տարածքում… ինչը խիստ նշանային է` տավուշյան դեպքերի ֆոնին:

Տավուշը լուրջ տրանսֆորմացիա էր Ղարաբաղյան կոնֆլիկտի` Հայաստան-Ադրբեջան սահուն անցման, ի անհրաժեշտություն` ՀԱՊԿ բավականին նրբագեղ ներգրավման. մատրիցա` ապագա զարգացումների. ԱՄՆ «խաղաղասիրական» բանալի` Տավուշում ի պիտո պտտելու:

Մնում է հասկանալ` Զորիկը ԱՄՆ-ում (Պոմպեոյի առաջ) կնստի՞ «ա լա երկրորդ նկար» (Զախարովայի նշած), թե իրեն անգամ աթոռ չեն տա, որ նստի:

Կարմեն Դավթյան