Երևանի բնակչուհին հաստատում է՝ «Գարդասիլով» պատվաստումից հետո գրեթե կուրացել է (տեսանյութ)

Զրոյացնելով իրականությունը թաքցնել փորձող ՀՀ առողջապահության նախարարության հերքումը

Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում «Գարդասիլ-4» պատվաստումից հետո մայրաքաղաքի 17-ամյա բնակչուհին գրեթե ամբողջովին զրկվել է տեսողությունից, ունեցել նաև առողջական այլ խնդիրներ, մինչդեռ ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է թաքցնել իրականությունը։

«Ինձ զանգահարեցին, ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է «Արմենիա» ԲԿ-ի պոլիկլինիկայում «Գարդասիլ-4»-ով վերջերս պատվաստված աղջիկը։- Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնովս, քթիցս սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց- կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»։

17-ամյա աղջկան սեպտեմբերի 14-ին հոսպիտալացրել են «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում, նա 4 օր հիվանդանոցում անցկացնելուց և այնտեղից դուրս գրվելուց հետո «Փաստինֆո»-ին ասել է, որ տեսողությունը կարգավորվել է չնչին չափով։

LIVEnews.am-ի տաղավարում վերոնշյալ դեպքի, «Գարդասիլով» պատվաստումների վտանգավորության և անթույլատրելիության վերաբերյալ է մեր զրույցը նեյրովիրաբույժ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում