Լրատվամիջոցները մանրամասներ են իմացել Թրամփի համար թույն պարունակող փաթեթի հեղինակի մասին

 

Իրավապահ մարմինների աղբյուրը CNN- ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույնով փաթեթ ուղարկողը կին է:

Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ չարագործը բերման է ենթարկվել Կանադայից ԱՄՆ մուտք գործելու փորձ կատարելիս:

CNN- ի զրուցակիցը պարզաբանել է, որ կինը բերման է ենթարկվել Նյու Յորք նահանգի սահմանային անցակետում: Նրա խոսքով՝ կինը եղել է զինված:

Շաբաթ օրը, սեպտեմբերի 19-ին Դոնալդ Թրամփի անունով  թույնով փաթեթ էրն ուղարկվել, սակայն այն հայտնաբերվել և առգրավվել էր անցակետում: Այս փաստի վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել: