Ուռուցքաբանության կենտրոնի մեկ աշխատակից ազատվել է աշխատանքից, չորսը նկատողություն են ստացել

Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով  Biayna Mahari ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը: Հայտարարության մեջ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասին Biayna Mahari ֆեյսբուքյան օգտատիրոջ երեկվա գրառման՝ հայտնում ենք, որ Biayna Mahari-ն միջադեպից հետո իր բողոքն է ներկայացրել ՈՒԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանին, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։

Վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած աշխատակիցները իրենց բացատրագրերում հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիմքով։

Աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմատոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում։

Եվս մեկ անգամ հայցում ենք Biayna Mahari-ի և նրա ընտանիքի անդամների ներողամտությունը և հայտնում ենք մեր ցավակցությունը իրենց կորստի կապակցությամբ և վստահեցնում, որ կենտրոնի տնօրինությունը ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում ՈՒԱԿ-ում բուժօգնության որակը, ինչպես նաև բուժաշխատողների բարեվարքության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»: