Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 295 անգամ

Սեպտեմբերի 13-ից 19-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: