Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները

Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է: «Deutsche Welle»-ը տեղեկացնում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել:

«Նիկոսիայի այս քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է «Dpa» գործակալությունը: Միևնույն ժամանակ, Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումը նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում: