Մեր կյանքը կփոխվի, երբ փոխվենք մենք (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Նոր Զելանդիայից աշխարհագրական գիտությունների դոկտոր, վերլուծաբան Արմեն Վալեսյանը, որի հետ խոսեցինք համաժողովրդական զարթոնքից հետո հերթական հիասթափությունների պատճառների մասին։ Ինչո՞ւ է ամեն անգամ հայ ժողովուրդը, հասարակությունը իր իշխանություններին ընտրելուց որոշ ժամանակ հետո խոր հիասթափություն ապրում, ինչու չենք կարողանում գիտակից ընտրություն կատարել, որպեսզի ընտրության արդյունքներն արդարացնեն մեր սպասելիքները։

Մարդու հոգեկերտվածքի չորս տիպերը՝ մարդ կենդանին, որն ապրում է բնազդներով, զոմբիները, որոնք ապրում են մեծամասնության կարծրատիպերով, դևերը, որոնք առանձնանում են միջին շերտից և իրենց յուրօրինակությունն ու գիտելիքներն օգտագործում տիրական նպատակներով, և մարդ տեսակը, որն աստվածային է, ի՞նչ դերախաղացում ունեն հասարակության կյանքի ձևավորման գործում։

Ունի՞ արդյոք հայ ժողովուրդը գաղափարախոսություն, թե այս աշխարհում ինչ առաքելություն է որդեգրելու, ո՞րն է լինելու աշխարհում իր նվիրական դերը, թե դեգերում է և այդպես էլ չի կարողանում այդ դերը գտնել։ Ի՞նչ առաքելություն կարող ենք մենք ունենալ։ Արմեն Վալեսյանի կարծիքով՝ նոր աշխարհում մենք կարող ենք աշխարհի զարգացման նոր ուղի ցույց տալ, որը մարդկությանը կհանի փակուղուց, քանի որ հին հասարակարգը մարդկությանը փակուղու առաջ է կանգնեցրել։

Մանրամասները՝ տեսանյութում