Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս չորս երկրների հետ

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից կվերսկսի ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Որոշվել է սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Ղազախստանի (Նուր Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ»,- Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հայտարարությունում:

Շտաբը հայտարարել է նաև, որ սեպտեմբերի 27-ից կվերսկսվի նաև Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցությունը: Չվերթները կլինեն շաբաթը 1 անգամ: