Լեդի Գագայի՝ փարաջանովյան հետքով նոր տեսահոլովակը (տեսանյութ)

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ: «911» երգի տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից. գետնին թափված են կարմիր նռեր,  հետին պլանում հայատառ գրություն է երևում, գրված է զգուշություն, ավելի ուշ հայտնվում են «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։
Տեսահոլովակի դիպաշարը հետևյալն է. Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։
Տեսահոլովակի ռեժիսորը հնդիկ Թարսեմ Սինխն է: Նա համագործակցում է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և շատ համաշխարհային աստղերի հետ։ Ռեժիսորը հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի՝ զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշներն օգտագործել։